Հունվարյան ճամբար

Հունվարյան ճամբարի սկզբին ներկայացրել էինք անհատական նախագիծ, որով սովորողների հետ ուսումնասիրելու էինք արհեստական բանականություն(մեքենայական ուսուցում)։Ինձ համար մի տարօրինակ հաճելի էր դասավանդելը արեւմտյան աշակերտների հետ, միանգամայն լեզու գտանք։ Երեխաները մեծ հետաքրքրությամբ լսում էին դասը:Դասերը անցկացվել են խաղերի միջոցով՝ թիմային մտածողությունը զարգացնելու համար, քննարկումների միջոցով՝ սովորածը ամրապնդելու ու իրագործելու համար:Կատարած աշխատանքը՝

Մոտավոր պատկերացում են կազմել, թե ինչ է արհեստական բանականությունը, որտեղ են օգտագործում

Սովորել են վիրտուալ կամերայի օգտագործումը

Ծանոթացել են Teachable machine կայքի հետ, որով էլ պատրաստել են իրենց մոդելները

Օգտագործել են արդեն պատրաստի JS կոդեր, որով ստեղծվում էր կապ վիրտուալ կամերայի հետ։

Оставьте комментарий