Մխիթարյան միաբանություն

Մխիթարյան միաբանությունը հոգևոր, ուսումնակրթական, գիտական և մշակութային կազմակերպություն է: Հիմնադրել է Մխիթար Սեբաստացին 1701 թ-ին, Կոստանդնուպոլսում: 1717 թ-ին միաբանությունը հաստատվել է Վենետիկի մերձակա Սբ Ղազար կղզում. Մխիթարյան է կոչվել
Սեբաստացու մահվանից հետո:

Մխիթարյան (սկզբնական շրջանում՝ Անտոնյան) միաբանությունը 1703–16 թթ-ին գործել է Հունաստանի Մեթոն բերդաքաղաքում, որը ենթակա էր Վենետիկի Հանրապետությանը: Միաբանությունը գործունեություն է ծավալել 2 ուղղությամբ՝ կրոնական-կաթոլիկական և հայագիտական-բանասիրական:

Վատիկանի աջակցությունն ապահովելու նպատակով սկզբնական շրջանում թարգմանել ու հրատարակել են կաթոլիկական գրականություն: Զուգահեռաբար նախապատրաստել և տպագրել են հայագիտական աշխատություններ՝ հայ պատմիչների երկերի քննական բնագրեր, գրաբարի քերականությանը նվիրված ուսումնասիրություններ, արժեքավոր բառգրքեր, դասագրքեր, գեղարվեստական գրականություն:
1705 թվականին Միաբանությունում գումարվում է ժողով, որի ընթացքում մշակվում է Միաբանության Կանոնադրության նախագիծը։ Այն հիմնված էր Բենեդիկտյան միաբանության հայրերի կանոնադրության վրա և քաղված էր սուրբ Անտոն Աբբայի վարքի կանոններից, նաև այլ հոգևոր հայրերի խրատներից, վկայագրերից և տեղական իշխանների հանձանարականներից։ Ժողովից հետո Մխիթարն իր աշակերտներին՝ հայր Եղիային և հայր Հովհաննեսին է հանձնում Հռոմի Պապ Կղեմես XI-ին ու Հավատքի տարածման կուսակալ կարդինալ Ֆաբրիոնիին ուղղված նամակները, մշակված կանոնադրության նախագիծը և ուղարկում նրանց Պապի մոտ։

1706 թվականին Մխիթարը Վենետիկի կառավարության օգնությամբ Մեթոնում սկսում է եկեղեցու շինարարությունը։

Միաբանության բակը (Սբ. Ղազար կղզի)

1714 թվականի դեկտեմբերի 3-ին թուրքերը պատերազմ են հայտարարում վենետիկցիներին։ Պատերազմի վտանգը ստիպում է Մխիթարին և միաբանների մեծ մասին լքել Մեթոնը և տեղափոխվել Վենետիկ, որն էլ ծառայում է միաբանությանը որպես մշտական հանգրվան։ Մխիթարյան միաբանները իրենց ծրագրերն իրականացնելու համար առանձին մենաստանի ու վանատան կարիք ունեին։ Միևնույն ժամանակ նրանց համար ժամանակը խիստ աննպաստ էր. Սենատը նոր օրենք էր ընդունել, որով արգելվում էր քաղաքում որևէ նոր կրոնական միաբանության կառուցել։ Այնուամենայնիվ, Սենատի նկատի է առնվում Մխիթարի խնդրանքը և քննում այն։ Սենատը Աբբահորն առաջարկում է քաղաքից դուրս միաբանության համար մի վայր ընտրել։ Մխիթարն ընտրում է Սուրբ Ղազար կղզին, որը պատկանում էր Մենդիկանտի միաբանությանը։

Լեզվաբանական և բառարանագիտական աշխատություններԽմբագրել

Վիեննայի Մխիթարյան միաբանության հիմնադրման 200-ամյակին նվիրված արծաթե հուշադրամ՝ թողարկված ՀՀ Կենտրոնական բանկի կողմից 2011 թ.

«Բառգիրք հայկազեան լեզուի» կազմը

1749 թվականին լույս է տեսնում Մխիթար Սեբաստացու «Բառգիրք Հայկազեան Լեզուի» գործը։ Հայկական բառարանագիտության մեջ այն համարվում է առաջին լիարժեք հայերեն բառարանը։ Մխիթար աբբան և իր աշակերտները սկսել էին աշխատել այս բացատրական բառարանի վրա դեռևս 1727 թվականից և ավարտին հասցրին այն 1745 թվականին։ Նախկինում չկային հայկական բառարաններ, որոնք կարող էին ծառայել որպես աղբյուր Մխիթարի աբբայի բառարանի համար։ Կային միայն լատին վարդապետների կողմից հրատարակված լատիներեն-հայերեն մի քանի փոքր բառարաններ։ Կար նաև Աստվածաշնչյան բառարան, որում տրված մեկնությունները նույնպես անօգուտ էին Մխիթարին։ «Բառգիրք Հայկազեան Լեզուի» ստեղծման համար աղբյուր են հանդիսացել հայկական հին ձեռագրեր, գրքեր և ամենահայտնի հայ հեղինակների աշխատությունները։ Մխիթար աբբան դիմում էր հիմնականում վստահվելի աղբյուրների, մեծապես օգտվում Աստվածաշնչի հայերեն թարգմանությունից՝ ձեռքի տակ ունենալով նաև հունարեն բնագրերը։ Մխիթար Սեբաստացու գրչին է պատկանում նաև 1730 թվականին լույս տեսած «Քերականութիւն Գրաբարի Լեզուի Հայկազեան սեռի» աշխատությունը։ Այս աշխատության նպատակն էր մաքրել հայերենը լատինամոլություններից։

1836-1837 թվականներին Գ. Ավետիքյանը, Մ. Ավգերյանն ու Խ. Սյուրմելյանը Վենետիկում հրատարակում են «Նոր Բառգիրք Հայկազեան լեզուի» երկհատոր բառարանը։ Այն ցայսօր համարվում է հայ բառարանագրության արժեքավոր գործերից մեկը և չի կորցրել իր արդիականությունը։ Բառարանում տեղ են գտել մինչև այդ թվականները հայ մատենագրության մեջ գործածված գրաբարյան բառերի բացատրությունները, ստուգաբանությունը։ Բառարանի առանձնահատկություններից մեկն այն էր, որ այնտեղ ընդգրկվել են նաև մի շարք բառեր, որոնք համեմատվել են հունարեն, լատիներեն, պարսկերեն, ասորերեն և այլ լեզվական համարժեքների հետ։ 1846 թվականին Մկրտիչ Ավգերյանը հրատարակում է «Առձեռն բառարան հայկազեան լեզուի»՝ վերոնշյալ բառարանի համառոտ խմբագրությունը։ 1865 սոյն բառարանը վերահրատակուեցաւ և պարունակում էր նախորդ հրատարակությունից դուրս մնացած 5000 լրացուցիչ բառային միավոր։

Հիշատակված բառարաններիվ բացի լույս են տեսել նաև տարբեր լեզուներով այլ բառարաններ կամ, ինչպես Մխիթարյաններն էին կոչում, «առաջնորդներ»: Դրանցից են, օրինակ, 1804 թվականին Մ. Ջախջախյանի հրատարակած «Բառարան յիտալական լեզուէ ի հայ և ի տաճիկ բարբառ» աշխատությունը, Հարություն Ավգերյանի ֆրանսերեն-հայերեն և անգլերեն-հայերեն բառարանները։ 1820-կաններին Հ. Ավգերյանը հրատարակում է անգլերեն-հայերեն բառարաններ և քերականություն՝ Սուրբ Ղազար կղզում հայերեն ուսանող Ջորջ Գորդոն Բայրոնի օժանդակությամբ։ Հիշատակության արժանի են նաև Մ. Չամչյանի «Քերականութիւն Հայկազեան լեզուի» /1779/, Պ. Հովհաննիսյանի «Մարդկային լեզուին սկզբան» /1857/, Ա. Այտընյանի «Քննական քերականութիւն աշխարհաբար կամ արդի հայերէն լեզուի» /1866/, Ս. Տերվիշյանի «Հնդեվրոպական նախալեզու» /1885/ և այլ աշխատությունները։

Գրական-գեղարվեստական աշխատություններ

Վենետիկի Մխիթարյան միաբանության հիմնադրման 300-ամյակին նվիրված հուշադրամ՝ թողարկված ՀՀ Կենտրոնական բանկի կողմից 2017 թ.

19-րդ դարը նշանավորվել նաև Մխիթարյանների գրական-գեղարվեստական գործունեությամբ։ Դրա հիմքն էր Մխիթար Սեբաստացու 1727 թ լույս տեսած «Տաղարան» ժողովածուն։ Դա կլասիցիզմի առաջին ամբողջական դրսևորումն էր հայ գրականության մեջ, որն իր գագաթնակետին հասավ 1858 թ.՝ արտացոլվելով Ա. Բագրատունու «Հայկ Դիւցազն»-ի մեջ։ Կլասիցիզմն արտացոլվել է նաև Ղ. Ինճիճյանի, Մ. Ջախջախյանի և այլոց ստեղծագործություններում։ Հայկական կլասիցիզմն ավելի արգասավոր եղավ վիպերգի և դրամայի ասպարեզում։ Առաջին կլասիկական դրաման՝ «Արկածք Տիգրանայ» վերնագրով, հայտնվեց Մխիթարյանների թատրոնում 1776 թվականին։ Հաջորդ տասնամյակում ողբերգություններով հանդես եկան Մ. Ջախջախյանը՝ «Հաղթութիւն Տրդատայ ի վերայ Հռչեի», «Դավագործ մահ մեխին Խոսրովայ», Ե. Թովմաճյանը «Հայկ դյուցազն», «Հանդէս մեբնամարտութեան Որոտեանց» աշխատություններով, Պետրոս Մինասյանը «Արշակ Բ», «Խոսրով Մեծ», «Սմբատ Առաջին», «Երվանդ» պատմական ողբերգություններով և այլք։ Գեղարվեստական երկերից հատկանշական են Ս. Տերվիշյանի «Այրի մայրը և միամոր որդյակը», Կ. Սիպիլյանի «Տրդատա առանձնանալը, վերջին օրերն ու մեռնիլը», Ս Գաթրճյանի «Տարվույն չորս եղանակները կամ Նկարագիր սքանչելեաց բնութեան» գործերը և այլն։

Կատարվել են նաև մի շարք գեղարվեստական թարգմանություններ՝ Ժ. Ռասինի «Երգ վասն կրոնից», Ժ. Լաֆոնտենի «Առակք» և այլ ստեղծագործություններ։ 19-րդ դարի երկրորդ կեսին կլասիցիզմը զիջեց ռոմանտիզմին: Վերջինիս հիմնադիրն էր Ղ. Ալիշանն իր «Հայոց աշխարհիկ», «Պլպուլն Ավարայրի», «Հրազդան», չափածո, նաև «Յուշիկք հայրենեաց հայոց» ստեղծագործություններով։

Խրախուսանք և պատիժ

Երեխան ամենից շատ ձեր սիրո կարիքն ունի այն ժամանակ, երբ ամենից քիչն է դրան արժանի: Է. Բոմբեկ

Ծնող լինելը ոչ միայն ուրախություն է, այլև քրտնաջան աշխատանք: Եվ իրականացնելով այդ ծանր աշխատանքը, շատ ծնողներ մեկ անգամ չէ, որ հայտնվում են փակուղու առջև, կասկածներ զգալով, արդյոք ճիշտ են անում թե ոչ, փորձում են գտնել դաստիարակության ամենահամապատասխան համակարգը իրենց և իրենց երեխաների հարաբերություններում: Խրախուսանքը և պատիժը համարվում են դաստիարակույան ամենակարևոր մեթոդներից: Ստորև ներկայացնում ենք մի շարք կանոններ դրանք ճիշտ օգտագործելու և առավելագույն արդյունք ստանալու համար:

Պատժի և խրախուսանքի հիմնարար կանոնները

  • Պատիժը չպետք է վնասի երեխայի հոգեբանական և ֆիզիկական առողջությանը,
  • Եթե կասկածում եք պատժել թե ոչ, միանշանակ ` մի´ պատժեք,
  • Ամեն մի զանցանքի համար ` մեկ պատիժ,
  • Երեխան չպետք է խուճապի ենթարկվի, եթե հասկանում է, որ պատժվելու է, քանի որ դա վկայում է, որ երեխայի հանդեպ հաճախակի դաժան վերաբերմունքն է ցուցաբերվում,
  • Մի´ վիրավորեք և ցածրացրեք երեխային, ձեր կարգավիճակը և ուժը մի օգտագործեք նրան նսեմացնելու համար. եթե երեխան չի ընդունում իր արարքի վատ լինելը, ապա նա պատիժը կհամարի անարդարացի:

Երբեք մի´ պատժեք

  • — ուտելիքից զրկելով
  • — խփելով
  • — անթույլատրելի բառերով վիրավորելով
  • — անկյուն կանգնեցնելով
  • — ստորացնելով հասարակական վայրերում
  • — գոռալով

Շատ հաճախ պատիժը չի ուղղում երեխայի վարքը, այլ միայն արտաքին փոփոխության է բերում. հնարավոր է առաջանա ծնողի հանդեպ թշնամանք, երեխան վախենում է կորցնել նրա սերը և դառնում է կամազուրկ, ցուցադրում իրենից սպասվող վարք:

Мои сны реальны

Однажды я увидела странный сон, который особо не интересовал меня.

Я увидела что я случайно увидела черный силуэт, у него было миндальной формы голова, длинное тело, и как будто сломанные конечности. Сзади переливался цвета бензина, он более заманивал чем этот силуэт. Мы смеялись не понимая ничего. Сперва этот сон был для меня не так уж заманчивым.

Несколько недель прошло, и я забыла про этот сон. Я ночью проснулась от каково-то шороха, увидела этот силуэт в комнате немного дальше от меня, он приветствовал меня, в этот момент меня как будто парализовало. Я этот рассказ не кому не рассказывала, и он остался секретом.

Прошло несколько дней я улетела в Украину, к бабушке. У нее было очень много икон.

В эту ночь была молния, и по рассказам бабушки в Украине были молнии очень близко били.

Когда закончилась молния я проснулась от каково-то кошмара и увидела тень ангела, думаю что это мне показалось потому что с каждым днем мне кажется что это просто кошмар который закончился.

Դանիէլ Վարուժան

Վերլուծություն

Արեւելեան կողմն աշխարհի
Խաղաղութի՜ւն թող ըլլայ…
Ո՜չ արիւններ, քրտինք հոսին
Լայն երակին մէջ ակօսին.
Ու երբ հնչէ կոչնակն ամէն գիւղակի՝
Օրհներգութ՜իւն թող ըլլայ։

Դանիէլ Վարուժանը ցանականում է ասել,որ արևելյան կողմն աշխարհի խաղաղություն թող լինի,արյան փոխարեն քրթինք թափվի

Արեւմտեան կողմն աշխարհի
Բերրիութի՜ւն թող ըլլայ…
Ամէն աստղէ ցօղ կայլակի,
Ու ամէն հասկ ձուլէ ոսկի.
Եւ ոչխարներն երբ սարին վրայ արածին՛
Ծիլ ու ծաղիկ թող ըլլայ։

Հիւսիսային կողն աշխարհի
Առատութի՜ւն թող ըլլայ…
Ոսկի ծովուն մէջ ցորեանին
Յաւէտ լողայ թող գերանդին.
Ու լայն ամբարն աղուներուն երբ բացուի՛
Բերկրութիւն թող ըլլայ։ 


Հարաւային կողմն աշխարհի
Պըտղաբերում թող ըլլայ…
Ծաղկի՜ մեղրը փեթակներուն,
Յորդի՜ գինին բաժակներուն.
Ու երբ թխեն հարսերը հացը բարի՛
Սիրերգութի՜ւն թող ըլլայ։

Անծանոթ Բառեր

Անդաստան — Դաշտ, արտեր, հանդ

Կոչնակ — եկեղեցու զանգ

կայլակ — փոքրիկ կաթիլ, շաղ

Բերկրություն — բերկրանք, ուրախություն

Աղուն — աղալու ցորեն

Առաջադրանք

  1. Լրացրու բաց թողած տառերը, փորձիր կետադրել։

Սկսվել էին երկու հարյուր իննսունմեկերորդ օլիմպիական խաղերը. երեք հարյուր ութսունհինգ թվականն էր։ Երեք ամիս առաջ՝ գարնան սկզբին, արագոտն սուրհանդակներն Օլիմպոսից ուղևորվել էին կայսրության չորս կողմերը, նույնիսկ նրա սահմաններից դուրս՝ ազդարարելու առաջիկա խաղամրցումների մասին։ Խաղերի մրցակարգը՝ վաղնջականկ ժամանակներում օրենսդիր Լիկուրգոսի ձեռքով գրված, պատվիրում էր մրցումների ժամանակաշրջանում ռազմական գործողությունների դադարեցում, և պատերազմող կողմերի  միջև հաշտությունը տևում էր ավելի քան հարյուր օր։
Հետմիջօրեի արևի կլոր սկավառակը կախվել էր Օլիմպոսի վրա՝ իր ոսկեդեղձան ճաճանչներով շռայլորեն լուսավորելով նրա՝ դարերի համար կառուցված վեհապանծ տաճարներն ու հուշարձանները։
Խաղերին մասնակցում էին ամենքը՝ ունևորներն ու չքավորները, կտրիճ ըմբոստներն ու նշանավոր զորավարները, նաև հասարակ զորականները։
Երբ հնչեց եղջերափողը, ճանապարհի շրջադարձի վրա երևացին ծիրանագույն հանդերձներով պատանիները՝ հուժկու մարմիններով.  նրանք տանում էին կայսեր պատգարակը։

2.Դուրս գրիր թվականները, որոշիր տեսակները։

երկու հարյուր իննսունմեկերոդ — կոտորակային

երեք հարյուր ութսունհինգ — քանակական

երեք — քանակական

չորս — քանակական

հարյուր — քանակական

3.Տեքստից գտիր մեկական ու, ա (ներքին), վա, ան և այլաձև հոլովման գոյական։

ամիս-ամսվա (վա)

գարուն-գարնան (ան)

կայսրություն-կայսրության (ա ներքին)

կայսր-կայսեր (այլաձև)

4.Տեքստից գտիր 5 ածական, որ չունեն համեմատության աստիճան։

արագոտն, վաղնջական, ռազմական, վեհապանծ, ծիրանագույն

Առաջադրանք

  • Դասավորիր պարբերություններն անհրաժեշտ հաջորդականությամբ։ Ստացված տեքստից դուրս գրիր դերանունները, որոշիր տեսակը։

Միջատները շատ զգայուն են մագնիսական դաշտի նկատմամբ. բավական է հետևել տնային ճանճին, կողմնացույցով որոշել, թե որտեղ են հյուսիսն ու հարավը, և կտեսնեք, որ եթե քամի չկա, ոչինչ չի խանգարում ճանճին. նա միշտ նստում է որոշակի ուղղությամբ՝ կա՛մ հյուսիս-հարավ, կա՛մ արևելք-արևմուտք։

Եթե նրան դնեք ուժեղ մագնիսի բևեռների միջև, նախ կսկսի անհանգստանալ, ապա ճնշված կանշարժանա նշված ուղղություններից մեկում։ Դուք կտեսնեք, թե ինչպես է նա գլուխը «հարդարում»։

Իսկ եթե մագնիսը զգուշորեն հեռացնեք, ապա ճանճը կսկսի մաքրվել՝ թաթը թաթին քսելով և թևերից ինչ-որ բան քերելով։ Մի՞թե տարօրինակ չէ։

Թե ինչպես է ճանճը զգում մագնիսային դաշտը, և ինչու է բնությունը նրան օժտել այդպիսի հատկությամբ, առայժմ պարզ չէ։ Ըստ երևույթին, նա ինչ-որ զգայուն օրգան ունի, որն ընդունակ է մագնիսական ուժագծերի ուղղությունն զգալու ոչ պակաս ճշգրտությամբ, քան կողմնացույցը, բայց գիտնականներն առայժմ այդ օրգանը չեն գտել։

Առաջադրանք

որտե՞ղ-հարցական

որ-հարաբերական

ոչինչ-ժխտական

նա-անձնական

նրան-անձնական

դուք-անձնական

ինչպես-հարաբերական

ինչ-որ-անորոշ

ինչու-հարաբերական

այդպիսի-ցուցական

այդ-ցուցական

Առաջադրանքներ

1. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում ձ.

1) արձակ, բարձր, փոցխ, ընթացք

2) արցունք, դեղձան, փորձ, արձան

3) բարձ, դերձակ, հարձակվել, դաղձ

4) դեղձանիկ, պախուրց, օձաձուկ, վրձին

2. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում ղ.

1) զմրուխտ, դրախտ, դեղձ, աղքատ

2) կխտար, պանդուխտ, վախճան, գաղտնի

3) բախտ, թղկի, բողկ, խրոխտ

4) սանդուղք, խեղդել, շաղկապ, եղբայր

3. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում ր.

1) քաշկրտել, փարթամ, հուռթի, քառասուն

2) արթուն, արհամարհել, կրծել, եղերական

3) կոխկրտել, կտրտել, պառկել, գրգիռ

4) մրմուռ, բարբառ, գառնուկ, խրճիթ

4. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում օ.

1) մեղմօրոր, հանրօգուտ, ոսկեզօծ, անօդ

2) այսօր, անոթ, օրեցօր, առողջ

3) ապօրինի, օրըստօրե, վատորակ, հայորդի

4) բարորակ, արագոտն, ամենօրյա, պարզորոշ

5. Ո՞ր բառում տողադարձի սխալ կա.

1) կըրկ-նել

2) դասա-գրքեր

3) արագ-ընթաց

4) ար-դյոք

6. Ո՞ր շարքի բոլոր բառերի բաղադրիչներն են միասին գրվում.

1) քաջառողջ, փութեռանդ, ասուլիս, տարեցտարի

2) քարոզարշավ, տեղից տեղ, հետ կանչել, թել- ասեղ

3) տունտեղ, փոխզիջում, կրակմարիչ, ձայն -ծպտուն

4) ժամ -պատարագ, թոռնորդի, գլուխ հանել, ծովից ծով

7.Կազմի’ր  բարդ և ածանցավոր վեց  բառ զարդ  արմատով:

զարդանախշ,զարդանկար

զարդեղեն,զարդարանք

 8. Կազմի’ր  երկու  նախադասություն  շահ  համանունով:

Շահերը, հին ժամանակներում,շահ ունեին ավելի ցածր խավի մարդկանցից

 9. Կազմի’ր  վեց   բառ  -անք  վերջածանցով:

հարգանք, օրհնանք, փրկանք,ամոթանք ,գովերգանք ,երազանք

 10.Մեկ  բառով բացատրի՛ր տրված  դարձվածքները և կազմի՛ր  նախադասություններ   դարձվածքներով.

Գլուխ բերել-Հաջողեցնել,ավարտել

Վաղուց էր գործի անցել՝ գլուխ բերելու իր ծրագիրը

  լեզու առնել -խոսելու ընդունակությունից զրկել

Արդեն երկու օր ,Աննան լեզուն առել է,ինձ հետ չի խոսում

օձի լեզու թափել-Ճարտար լեզվով համոզել

Նրանք օձի լեզու թափեցին և այնպես համոզեցին, որ այլևս ընկրկել չկարողացա: 

 11. Գրի՛ր  տրված բառերին  մեկ հոմանիշ,  մեկ հականիշ:

Քնքուշ –նուրբ,բիրտ,

Տամուկ-խոնավ,չոր

Պայծառ –լուսավոր,մռայլ

Աղքատ –չունևոր,հարուստ

Հպարտ —վեհ,խոնարհ